«Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության 2-րդ համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Նրա խոսքով, «Հայկական վերածնունդ» -ը բանակցումէ Հայաստանի մյուս քաղաքական ուժերի հետ։ Հովհաննես Մարգայանը նաեւ հայտնել է,որ կուսակցության ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Հայաստանի քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչների հետ, չճշգրտելով, թե որ կուսակցության մասին է խոսքը։