Ֆրանսիական Ալպերից իջած ձնակույտի հետեւանքով զոհվածների թիվը հասել է չորսի, եւս մի քանի մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է BBC–ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձնակույտի տակ է մնացել ինը մարդ։ Երկուսին հաջողվել է փրկել, չորսը զոհվել են։ Եվս երեք մարդու որոնումները շարունակվում են։

Ձնակույտի լայնությունը գնահատվում է 400 մետր։ Այն իջել էր առողջարանի այն մասում, որտեղ չկան պատրաստի մայրուղիներ։ Սովորաբար նման վայրերում դահուկ են քշում էքստրեմալ զգացողությունների սիրահարները։