ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը վավերացրել է դաշինքի անդամ արդեն 24 երկիր, երկրի անդամակցությանն աջակցել է նաեւ ԱՄՆ-ը, սակայն Սենատը պետք է որոշի արձանագրությունը վավերացնելու ժամկետը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք աշխատում ենք վավերացման գործընթացի վրա: Անհրաժեշտ է, որ այն 28 խորհրդարաննեը վավերացնեն: Առայժմ 24-ն են վավերացրել»,- ասել է նա լրագրողներին:
Մեկնաբանելով ԱՄՆ կողմից վավերացնելու ժամկետների հարցը՝ Սթոլթենբերգը հայտարարել է. «Ազդանշան չի եղել, որը կվկայեր, որ ԱՄՆ վարչակազմը վավերացմանն աջակցում է, դրան աջակցել են Սենատի 2 կուսակցությունները, աջակցում է միջազգային կոմիտն, սակայն ես չեմ կարող խոսել ԱՄՆ Սենատի փոխարեն»,- ասել էդաշինքի գլխավոր քարտուղարը:




























