Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը այս անգամ էլ կլինի ՀՀԿ ընտրական ցուցակում:
NEWS.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ի ընտրական ցուցակի 11-րդ տեղում Գալուստ Սահակյանն է, իսկ 12-րդ տեղում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, անցողիկ տեղում է նաեւ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր՝ փետրվարի 14-ին ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել էր ընտրական ցուցակի առաջին տասնյակի անունները, իսկ մնացած մասը ՀՀԿ-ից խոստացել էին հրապարակել վաղը:
ՀՀԿ առաջին տասնյակում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավոր Արա Բաբլոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:



























