ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում եւ Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

ԼՂՀ-ում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: