2017 թվականին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական բոնուսների համար կհատկացվի 1 մլրդ 393 մլն դրամ (մոտ 2,9 մլն դոլար): Այս մասին որոշումն ընդունվեց փետրվարի 16-ին՝ կառավարության նիստում:
Այս միջոցների գրեթե 50 տոկոսը նախատեսված է աշխատակիցների աշխատավարձի եւ դրամական պարգեւների վճարման համար, մնացածը՝ տեխնիկական ծախսերի:



























