Մանչեսթերի ոստիկանությունը կալանավորել է լաբորատորիայի երկու աշխատակիցների՝ թմրադեղերի թեստերի արդյունքների հետ մանիպուլացումների կասկածանքով՝ այդ թվում այն թեստերի, որոնք արվել են ոստիկանության հարցումով դատական փորձաքննության շրջանակում։ Տեղեկությունը հայտնի է դարձել ներքին հետաքննության արդյունքում, հայտնում է BBC–ն։

Հիմա անհրաժեշտ է վերանայել 484 թեստերի արդյունք, որոնք տրվել են 2015-ի նոյեմբերից։ Կասկածյալները՝ երկու տղամարդ են՝ 47 ու 31 տարեկան, նրանց հանդեպ հիմա քննություն է իրականացվում։ Ալկոհոլի թեստերը՝ այդ թվում վարորդներիմը,մանիպուլացումների չեն ենթարկվել, դրանք մեկ այլ լաբորատորիայում են կատարվել։ Հանցագործները փոխել են հենց արդյունքները, այսինքն կենսաբանական նյութի հետ նրանք գործ չեն ունեցել։ Սարքավորումների կամ ծրագրային սխալների հետ կապված բողոքներ չկան։

Եթե պարզվի, որ արդյունքները սխալ են եղել, դա կնշանակի, որ տասնյակ անմեղ մարդիկ կարող էին բանտում հայտնվել լաբորանտների մեղքով։