ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կավարտվեն մոտ ժամանակներս: Այս մասին DW հեռուստառադիոընկերության «Նեմցովա.Ինտերվյու» հաղորդման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարծում եմ, որ մետ ժամանակներս մենք կկարողանանք հայտարարել, որ բանակցություններն ավարտված են: Իմ կարծիքով՝ նոր համաձայնագիրը կարտացոլի հարաբերությունների այն խորությունը, ծավալը եւ մակարդակը, որոնք մենք ԵՄ-ի հետ արդեն զարգացնում ենք, եւ այն հեռանկարները, այն հնարավորությունները, որոնք երկու կողմերը՝ ե՛ւ ԵՄ-ը, ե՛ւ Հայաստանը նկատի ունեն ամենատարբեր ոլորտներում ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ուղղություններով ապագա գործընկերության ծրագրում»,- նշել է Նալբանդյանը:
Պատասխանելով այն հարցին, թե Մոսկվան չի՞ առարկի այս համաձայնագրի ստորագրմանը, Հակաստանի ԱԳ նախարարը նշել է, որ «Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների մեջ է մտնում, որ մենք այնպիսի բան չնախաձեռնենք, որը չի համապատասխանի մեր դաշնակիցների, գործընկերների, ռազմավարական գործընկերների հետ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, հետեւաբար չեմ կարծում, որ կարող էին ինչ-որ առարկություններ լինել, կան կամ կարող են լինել»:
Մեկնաբանելով այն իրավիճակը, որ անցյալում Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին չհաջողվեց ստորագրել, եւ դա համընկավ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի հետ, Նալբանդյանն ասաց, որ դա «այնքան էլ այդպես չէ»:
«Խոսքն այն մասին է, որ մենք բանակցություններ ենք վարել ԵՄ-ի հետ եւ գործնականում ավարտվող փուլում են գտնվել Եվրամիության հետ ասոցացված համագործակցության շուրջ։ Միաժամանակ մենք միշտ հայտարարել ենք, որ Հայաստանը կցանկանար լինել Մաքսային միությունում, իսկ հետո, երբ գործն ընթանում էր դեպի ԵՏՄ ստեղծում, մենք ցանկանում ենք լինել այդ միությունում։ Սակայն եղան ոչ թե առարկություններ, ես բացատրեցի, որ դա բարդ է անելը, քանի որ մենք ընդհանուր սահմաններ չունենք։ Եվ լինել մի Մաքսային միությունում առանց ընդհանուր սահմանների, անհնարին է։ Ստեծվեց փորձագետների համապատասխան խումբ, որոնք ուսումնասիրեցին դրությունը եւ հանգեցին այն եզրակացության, որ ամեն դեպքում հնարավոր է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ու այն ժամանակ ստեղծվող ԵՏՄ-ին»։
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի եւ մյուս բոլոր երկրների հետ հարաբերություններում կողմ է սերտ եւ որքան հնարավոր է ճկուն հարաբերություններին։ «Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մենք դա բազմիցս ենք հայտարարել, երբ դեռ նամակներ էինք փոխանակում տիկին Էշթոնի հետ Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, եւ հետո արվեց ԵՄ-ի հետ համատեղ հայտարարությունը։
Եվ հետո, երբ մենք մեկնարկեցինք Մոգերինիի հետ նոր բանակցությունները՝ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագրի շուրջ, մենք հստակ հայտարարել ենք, որ մտադիր ենք զարգացնել հարաբերությունները երկու կողմերում, որքան հնարավոր է հեռու գնալ մեր համագործակցային եւ գործընկերային հարաբերություններում՝ անուշադրության չմատնելով միջազգային ինտեգրացիոն մյուս գործընթացներում Հայաստանի պարտավորությունները: Այնպես որ, այստեղ ամեն իչ հստակ է»:




























