Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կմասնակցի նոյեմբերի 1-20-ին Լիսաբոնում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Այս մասին նոյեմբերի 9-ին բրիֆինգում հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:
Նրա խոսքով, Վրաստանի նախագահը կմասնակցի գագաթաժողովի բոլոր միջոցառումներին եւ մի շարք հանդիպումներ կանցկացնի գործընկերների հետ: Լիսաբոնից Սհակաշվիլին կուղեւորվի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա Եվրամիության ներկայացուցիչների հետ եւ կքննարկի Վրաստան- Եվրամիություն փոխհարաբերություններ:
Նշենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ոչ մի անակնկալ որոշում կապված Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, գագաթաժողովում չի կայացվի: «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, երբ կհամապատասխանի Դաշինքի չափանիշներին»,- ասել էր նա:





























