Ադրբեջանին չի հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը, քանի որ այն այդ երկրի վրա ներազդելու լծակներ չունի։ Կլոր սեղանի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ խոսելով նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին։
Փորձագետի կարծիքով, այս ընտրությունները փորձություն դարձան ոչ միայն Ադրբեջանի, այլ խմորումների առիթ դարձան միջազգային հանրության համար։ «Իր խորհրդարանական ոչ ժողովրդավար ընտրություններով Ադրբեջանը մարտահրավեր նետեց աշխարհին, որը, սակայն, նավթային գործոնի առկայության պարագայում ստիպված է շատ մեղմ արձագանքել Բաքվի գործողություններին»,- նկատեց Կիրակոսյանը։
Փորձագետի խոսքով, Ադրբեջանում տեղի ունեցած վերջին ընտրությունններից հետո Հայաստանն ստացավ առավել ագրեսիվ եւ ավտորիտար հարեւանի։
«Ահա այն Ադրբեջանը, որի հետ ղարաբաղյան կարգավորման բանակցություներ պետք է վարի հայկական կողմը»,- ընդգծեց փորձագետը։





























