Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին քիչ առաջ ազատ են արձակել Ոստիկանության քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշել է, որ նրանց նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, սակայն չի բացառվում, որ առաջիկայում կրկին հրավիրեն ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 10:15-ի սահմաններում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի մոտ) միջադեպ էր գրանցվել ակցիա իրականացնող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ։ Արդյունքոմ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են  ենթարկել Արեգ Գեւորգյանին (ծնվ. 28.07.1987 թ.), Սարգիս Ղազարյանին (ծնվ. 05.04.1992 թ.), Սարգիս Գեւորգյանին (ծնվ. 05.04.1992 թ.) եւ Վահագն Գեւորգյանին (ծնվ. 19.07.1991 թ.).