Հայաստանում հիփոթեքային վարկերը հանգիստ կարելի է մի բանկից մյուսը փոխանցել եւ տույժ ու տուգանքներչվճարել: Այս մասին փետրվարի 28-ին՝ խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Օրինագծով հիփոթեքային վարկավորումը նույնքան թափանցիկ կլինի, որքան սպառողականը: Դրանում բանկերը պետք է նշեն բոլոր անհրաժեշտ տոկոսները եւ վճարումները: Պայմանագիրը կնքելուց հետո վարկառուն 7 օր ժամանակ կստանա, որի ընթացքում կարող է այն ազատորեն լուծարել՝ առանց որեւէ տույժ վճարելու:

Դրանից զատ, թույլ է տրվում սեփական վարկերը վերաֆինանսավորել, եթե դրանք ուրիշ բանկերում են: Այսպիսով, մրցակից բանկերը կարող են պառողին նոր վարկ առաջարկել, որպեսզի ժամկետից շուտ հինը մարի եւ ավելի շահավետ պայմաններով իրենց մոտ տեղափոխվի: Այս դեպքում, եթե առաջին վարկից ավելի քան 3 տարի է անցել, քաղաքացին բանկին ոչ մի տույժ չի վճարի տոկոսային չստացած եկամուտների դիմաց: