Թուրքիայում օրեր առաջ կալանավորված  գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի դեմ մեղադրանքը հայտնի է դարձել։

Թուրքական Alevinet կայքի փոխանցմամբ՝ Դենիզ Յուջելին ձերբակալել են հրապարակումներից մեկում քրդի ու լազի մասին անեկդոտի համար։ Ըստ դատախազության՝ Դենիզ Յուջելն այս անեկդոտով ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք է սերմանել ու քարոզչություն արել քուրդ զինյալների օգտին։

Նշենք, որ Դենիզ Յուջելի ձերբակալության հետ կապված անհանգստություն են հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու գերմանական մի շարք պարբերականների ներկայացուցիչներ։