Բելառուսը եւ Ռուսաստանը վիճահարույց հարցերը լուծելու անհրաժեշտության ընդհանուր ընկալում ունեն: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Ռուսաստանի հետ երկկողմանի համագործակցությունից ակնհայտ է, որ վիճահարույց խնդիրները լուծելու եւ առաջ ընթանալու անհրաժեշտության ընդհանուր ընկալում կա: Ես լավատեսորեն եմ վերաբերվում մեր ռուսաստանցի բարեկամների հետ երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: Վերջերս ես անչափ առարկայական եւ կոնկրետ զրույց ունեցա իմ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ընդհանուր ըմբռնում կա, որ պետք է այդ վիճահարույց հարցերի լուծում գտնել եւ առաջ ընթանալ»,- ասել է Վլադիմիր Մակեյը:
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության հուղարկավորման համար վաղ է»:


























