Թուրքիայում բանտից ազատ են արձակել ԻՊ–ի անդամ լինելու մեղադրանքով կալանավորված 21–ամյա սիրիացի  Աբդուռահման Մոհամեդ Ալիին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» անդամ լինելու մեջ մեղադրվող սիրիացի երիտասարդը բանտում 5 ամիս անցկացնելուց հետո ազատ է արձակվել։

Անթալիայում ձերբակալված սիրիացու հեռախոսի մեջ հայտնաբերվել էին ԻՊ–ի իրականացրած  մահապատժի տեսագրություններ։  Դատախազությունը Աբդուռահման Մոհամեդ Ալիի համար պահանջել էր 10 տարվա ազատազրկում։