ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն այսօր՝ մարտի 1-ին, անդրադարձել է խորհրդարան չներկայացած ընդդիմադիր պատգամավորներին: «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Էդուարդ Շարմազանովը խնդրեց հարցերի համար հերթագրվել ՀՀԿ-ական պատգամավորներին՝ նշելով, որ Աժ այլ խմբակցությունների պատգամավորները բացակայում են:

«Խնդրում եմ իմ գործընկեր հանրապետական պատգամավորներին հերթագրվել հարցերի համար, քանի որ այլ խմբակցություններից պատգամավորները բացակայում են: Մի մասը հարգելի պատճառով, մի մասն էլ արդեն սկսել է քարոզչությունը: Ամեն դեպքում՝ ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա: