Մինչեւ 2017 թվականի վերջ Հայաստանը կսկսի մակնշել բնական մորթուց մուշտակները: Այս մասին մարտի 1-ին՝ խորհրդարանում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով բնական մորթուց իրերի մակնշման մասին ԵՏՄ համաձայնագրի երկարացման մասին արձանագրությունը:
Նրա խոսքով՝ մորթյա իրերի որակի եւ ծագման վերահսկողության փորձնական համաձայնագիրը գործել է 2015-2016 թվականներին: Այնուհետեւ ԵՏՄ երկրները համաձայնագիրը եւս 2 տարով երկարացնելու արձանագրություն են ընդունել: «Մեր գնահատմամբ՝ մենք մակնշումն ավելի շուտ կներդնենք՝ մինչեւ 2017-ի վերջը»,- հավելեց Միրումյանը:




























