Հարգելի ընթերցողներ, NEWS.am-ը երկարաձգում է ստեղծագործական կարճ տեսահոլովակների մրցույթի համար հայտարարված վերջնաժամկետը:

Ի սկզբանե, հոլովակների ընդունման ժամկետ էր հայտարարված փետրվարի 28-ը ներառյալ, սակայն հայտերի առավել լայն եւ բազմազան ընտրություն ապահովելու նպատակով խմբագրությունը որոշել է երկարացնել ժամկետը մինչեւ ապրիլի 30–ը ներառյալ։

Բոլոր ստեղծագործ մարդկանց, ովքեր ունեն հետաքրքիր վիդեո մտահղացումներ, խնդրում ենք իրենց պատրաստած տեսանյութերն ուղարկել editor@news.am հասցեին։ Նկարահանումները կարող են իրականացված լինել ցանկացած նկարահանող սարքով, այդ թվում՝ հեռախոսով: Հոլովակի, ֆիլմի, տեսանյութի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն: Մրցույթը բաղկացած է երկու փուլից. առաջին փուլում NEWS.am-ի խմբագրությունը կընտրի լավագույն նյութերը, որոնք կտեղադրվեն NEWS.am կայքում:

Չափանիշերը և սահմանափակումները հետևյալն են:

1. Հոլովակում կարող է հնչել երաժշտություն, սակայն երգչի կլիպ պետք չէ ուղարկել:

2. Տեսանյութը այլ կայքում, բացի YouTube-ից կամ Vimeo-ից պետք է հրապարակված չլինի:

2. Ընտրության ժամանակ հաշվի է առնվում նյութի թեման, իրականացումը, օպերատորական աշխատանքն ու մոնտաժը:

3. Նյութը պետք է լինի 16:9 ֆորմատում:

Ընտրված վիդեոները տեղադրվելու են կայքում, որտեղ արդեն կլինի առցանց քվեարկություն: Ամենաշատ հավանումներով վիդեոյի հեղինակը կստանա 150.000 դրամ մրցանակ:

Խնդրում ենք ուղարկել տեսանյութի YouTube-ի կամ Vimeo-ի լինքերը և մի կտոր նկարահանումից, որը մնացել է մոնտաժից դուրս (հում վիդեո): Այս կադրերն օրիգինալ ֆայլով է պետք ուղարկել: Վերոնշյալ պայմանը հեղինակային իրավունքի պաշտպանության համար է նախատեսված:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել մեկ տեսանյութ՝ editor@news.am հասցեին՝ նշելով անուն ազգանունը, հեռախոսահամար և YouTube-ի կամ Vimeo-ի հաշիվը:

Մրցույթի համար վիդեոները ընդունվում են մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Մայիսի 1-ից ընտրված վիդեոները կտեղադրվեն կայքում՝ քվեարկության համար: Բաց, առցանց քվեարկությունը կտևի մինչեւ մայիսի 15-ը ներառյալ: Մայիսի 16-ին քվեարկության արդյունքում հաղթողը կստանա մրցանակը՝ 150 հազար դրամ: