Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հանդիպել է սիրիահայ Գառնիկ Քալիջյանի հետ, որը հարկադրված էր իր երկրից հեռանալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

Կոնգեսականն ասել է, որ նրան հրավիրել է միանալ Կոնգրեսին հղած համատեղ ուղերձին:

«Թույլ տվեք պատմել պարոն Քիլիջյանի մասին: Նա եւ նրա ընտանիքը երկար ժամանակ առանց էլեկտրականության եւ ջրի են մնացել: Մշտական հրաձգությունը եւ օդային հարձակումները նրանց հարկադրել են 2012 թվականին Սիրիան լքել: Նրանք ժամանակավորապես Հայաստան են տեղափոխվել՝ մտածելով, որ կկարողանան սպասել մինչեւ լարվածությունը թուլանա, սակայն մի քանի շաբաթ հետո Քիլիջյանը հասկացել է հակամարտության անբողջ ծանրությունը եւ ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է տեղափոխվել: Ընտանիքը Սիրիայում է թողել իր տունը, հաջողությամբ աշխատող 2 ֆաբրիկա, այն ամենն, ինչ ունեցել են: Պարոն Քիլիջյանը, նրա կինը եւ 2 երեխաները ԱՄՆ-ի քաղաքացիներ են դարձել եւ ապրում են մեր շրջանում:

Միլիոնավոր խաղաղ սիրիացիներ ստիպված են եղել իրենց հայրենիքից հեռանալ Սիրիայում 6 տարի շարունակվող պատերազմի պատճառով, եւ ես լիովին հավատում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է ազատության եւ կարեկցանքի փարոս լինի այն մարդկանց համար, ովքեր անվտանգություն եւ տանիք են փնտրում»,- Facebook-ի իր էջում գրել է Շիֆը: