Կարեւոր է, որ մատակարարվող վառելիքի նկատմամբ սահմանվի վերահսկողություն: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, համաձայն որի ապրիլյան պատերազմում եղել են դեպքեր, երբ վառելիքի հետ կերոսին են խառնել, ինչի արդյունքում զինտեխնիկան չի աշխատել:
«Վարչապետի ասածը շատ ակտուալ է, վերաբերում է պետական վերհսկողությանը մասնավոր մատակարարումների նկատմամբ եւ, որպես պաշտպանության նախարար, ես շատ կարեւորում եմ այդ մոտեցումը: Պաշտպանության բանակը իր ձեռքբերած վառելիքի նկատմամաբ իրակացնելով պատշաճ վերահսկողություն, միշտ հույս է դնում այն մասնավոր պաշարների վրա, որոնք որպես պետպահուստ տրված են մատակարարներին եւ ծայրահեղ իրավիճակներում բանակին կարող են անհրաժեշտ լինել նաեւ լրացուցիչ պաշարներ մասնավոր մատակարարի կողմից»,-ասել է նա:



























