ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դերասան, Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում կծու արտահայտություններ են փոխանակել:
Պատճառն այն է, որ Շվարցենեգերը որոշել է հեռանալ «Հայտնիի աշակերտը» շոուից, որը նախկինում Թրամփն էր վարում:
«Առնոլդ Շվարցենեգերն իր կամքով չի հեռանում շոուից: Նրան հեռացրել են վատ վարկանիշի, այլ ոչ թե իմ պատճառով: Լավ շոուի տխուր ավարտ»,- գրել է Թրամփը:
Շվարցենեգերի պատասխանը երկար չի սպասեցրել: Դերասանը նախագահին խորհուրդ է տվել որեւէ մեկին վարձել, որը կկարողանա նրա համար «լավ կատակներ գրել եւ ստուգել փաստերը»:



























