BBC Caribbean նավի անձնակազմի անդամներ յոթ ռուսաստանցիներն ու Ուկրաինայի մեկ քաղաքացին ազատ են արձակվել նիգերիական գերեվարությունից։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Նավաստիները Սեվաստոպոլի բնակիչներ են, նրանք արդեն գտնվում են Ֆրանկֆուրտի օդանավակայանում ու մոտ օրերս հայրենիք կմեկնեն, նրանք իրենց լավ են զգում»,- նշել է Սեվաստոպոլի մարդու իրավունքների հարցերով լիազոր Պավել Բուցայը։
Փետրվարի 7-ին Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ ծովահենները գրավել են BBC Caribbean նավը։ Անձնակազմի անդամները պատանդառվել էին ու տարվել ափին գտնվող ծովահենային ճամբար։
Բանակցությունների արդյունքում պատանդներին ազատ են արձակել, սակայն մանրամասները , ոչ էլ փրկագնի չափը չեն հայտնում։



























