Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մարտի 9-ին Մոսկվայում հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի, իսկ մարտի 10-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մինչ այդ Իսրայելի վարչապետը հայտնել էր, որ ծրագրում է մարտի 9-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ քննարկել սիրիական հարցը։

Այս շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարարը նույնպես հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է ծրագրում հանդիպման ժամանակ քննարկել Սիրիայի թեման։