Մարտի 5-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 5/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Շահամիրյանների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու եւ 53-ամյա կնոջ, այնուհետեւ ավտոմեքենան բախվել է ծառի:

Վրաերթի ենթարկվածները, վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 21.20-ին, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 4-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մոլդովական եւ Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա եւ 34-ամյա 2 քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: