Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկիին վախկոտ եւ շուն է անվանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պարոն Կուչինսկի, դուք վախկոտ եք եւ միակ խելոք շունը, որը ծառայում է հյուսիսամերիկյան իմպերիալիզմին»,- Ռոդրիգեսի հայտարարությունն է վկայակոչում VTV հեռուստաալիքը:

Ռոդրիգեսի խոսքերն արդեն բուռն արձագանք են առաջացրել Լիմայում: Երկուշաբթի Պերուի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որոշում է կայացվել խորհրդակցությունների համար շտապ հետ կանչել Կարակասում դեսպան Մարիո Լոպեսին, նաեւ բողոք են հայտնել՝ երկրի նախագահի հասցեին նման հայտարարություն հնչեցնելու կապակցությամբ: