Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) հերթական նիստի ժամանակ ինտեգրացիոն միավորումների շրջանակում կքննարկեն միջպետական կոոպերացիաների ընդլայնման հարցը: Նիստը կանցկացվի Ղրղզստանում, հողորդում է ՌԻԱ Նովոստին:
«Չորեքշաբթի «Ալա Արչա» կառավարական նստավարում ԵՏՄ-ում Ղրղզստանի նախագահության շրջանակում տեղի կունենա ԵԱՄԽ նիստը: Այն կանցկացվի նեղ եւ ընդլայնված կազմերով: Նիստի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում եւ հայտարարություն մամուլի համար»,- գործակալությանը հայտնել են Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի վարչապետ Բակիջան Սագինտաեւը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգում 14 հարց է ընդգրկված:


























