Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը ցանկանում է տեղական ծխախոտի բաղադրությունն ամրագրել Եվրասիական միության ստանդարտներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ինստիտուտի տնօրենի տեղակալ Գեւորգ Նազարյանը:

ԵԱՏՄ-ում արդեն ծխախոտային արտադրության տեխնիկական կանոնակարգեր  կան, բայց պետք է ամբողջ Միության համար ծխախոտի արտադրության, որակի փորձաքննության նոր ստանդարտներ ընդունել: «Այստեղ մենք քննարկելու բան ունենք, քանի որ մեր ծխախոտի արտադրության տեխնոլոգիան կարող է տարբերվել ռուսականից կամ բելառուսականից: Ուստի մենք պետք է այնպես անենք, որ մեր տեխնոլոգիաների տարբերությունը ստանդարտից դուրս չհամարվի»,- ասել է Նազարյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին արտահանման կառուցվածքում ծխախոտը զգալի տեղ է զբաղեցնում (հիմնականում՝ արաբական երկրներ): 2015 թվականին ծխախոտային արտադրանքի արտահանումը կազմել է 171 մլն դոլար, 2016 թվականին՝ 209 մլն դոլար: