ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել է պետի տեղակալ Հայկ Այունցի վրա:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետի տեղակալ Հայկ Այունցի վրա»: