Չինաստանը Հարավային Կորեային կոչ է արել «սխալ ուղով» չգնալ եւ դադարեցնել THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ամերիկյան համակարգերի տեղակայումը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարար Վան Ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ ներկայում Չինաստանի եւ Հարավային Կորեայի հարաբերությունները բարդ են ու զգայուն:
«Պարզ է, որ THAAD-ի տեղակայումը սխալ ճանապարհ է: Հարեւանները պետք է իրար աջակցեն: Մենք վճռականորեն խորհուրդ ենք տալիս Հարավային Կորեային՝ ձեռնպահ մնալ իրադարձությունների այդպիսի զարգացումից»,- ասել է Վան Ին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից հարավկորեական տարածքում ՊՊՀ-ի տեղակայումը ամենամեծ խնդիրն է, որն ազդում է Պեկինի եւ Սեուլի հարաբերությունների վրա: Նա նաեւ նշել է, որ գործողությունների շառավիղը դուրս է գալիս Չինական Թերակղզու սահմաններից եւ խաթարում է Չինաստանի շահերն անվտանգության ոլորոտւմ:
Ավելի վաղ ԱՄՆ ԶՈւ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ ձեռնամուխ է եղել Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայմանը:


























