Ֆրանսիական Սարտրուվիլ քաղաքում գտնվող Ժերար Ֆիլիպի թատրոնում Հայաստանին նվիրված մշակույթի երեկո է անցկացվել, գրում է «Le Journal de Sartrouville»-ը:
Երեկոյի կազմակերպմանը մասնակցել են փոխքաղաքապետներ Դավիթ Քարմյեն եւ Ֆրեդերիկ Ազմանը: Սկզբում ցուցադրվել է Առնո Խայաջանյանի «Դժվար ճանապարհներ» ժապավենը: Այնուհետեւ հաջորդել է «Գայանե» տրիոյի եւ «Նավասարդ» համույթի համերգը: Խայաջանյանը հավաքվածներին Հայաստանի պատմությունից դրվագներ է ներկայացրել՝ հին ժամանակներից մինչեւ 1915թ. Ցեղասպանությունը, որից հետո բանաստեղծություններ է կարդացել:




























