Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Մ.-ի բնակարանի ննջասենյակում (12 քմ)՝ այրվում է մեկ բարձ, ներքնակ եւ ծածկոց՝ մասամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 10:53-ին: