Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այցելեl 1 ՀՀ վաստակավոր արտիստուհի, հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին՝ մեկնարկելով հայ հայտնի կանանց այցելությունների շարքը։

«Հաշվի առնելով տիկին Շահիրյանի տաղանդն ու զգալի ավանդը մեր մշակույթի զարգացման գործում՝ մենք որոշեցինք կանանց մեկամսյակն սկսել նրան այցով։ Շնորհավորում եմ տիկին Շահիրյանին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու ստեղծագործական հաջողություններ։  Հավելեմ, որ բաժանորդների խնդրանքով «Ռոստելեկոմի» հեռուստատեսության Ֆիլմադարանում տեղադրվել են հին ու նոր հայկական ֆիլմեր և ցանկը պարբեաբար համալրվում է»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» անունից տիկին Շահիրյանին հանձնվեց ընկերության ՍմարթOTTհեռուստատեսության սարքը երեք ամիս անվճար դիտման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս դիտելու ժամանակակից հեռուստաալիքներ ամենուր, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստացույց։

Ակցիայի մեկնարկը տրվեց մարտի 8-ին և կանանց մեկամսյակի ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմի կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանցայցերի ընթացքում կհանձնվեն նվերներ ու անակնկալներ։ Անակնկալներ են նախատեսված նաև ընկերության բոլոր կին բաժանորդների համար։

«Ռոստելեկոմը»շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, ժպիտներ և նորանոր ձեռքբերումներ։

Էվելինա Շահիրյան

Էվելինա Շահիրյանը 1960-1967թթ․ աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969թ․ ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969թ․-ից Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ։

Կինոյում («Կտորմըերկինք» 1980, «Կարինե» 1967, «Մորգանիխնամին» 1970) ևթատրոնում  (Եվա՝ «Աստվածայինկատակերգություն», Վարդուկ՝ «Սերևծիծաղ», Վալանտին՝ «Ուղևորնառանցծանրոցի», Էլեոնորա՝ «ՄսյոԱմիլկար», «Երբերգումենսոխակները»,«Մկանթակարդ», «Հետադարձկապ», «Պիկժամ», «Համլետ», «Մամամիա», «Սերևծիծաղ», «Չաո», «Անվերջվերադարձ», «Ցիանակալիում…կաթով, կամառանցկաթի») կերտելէբազմաթիվկերպարներ։

Էվելինա Շահիրյանի՝ բազմաթիվ պարգևների և կոչումների շարքում ամենապատվավորներից է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը։