Աթենքում գյուղնախարարության շենքի մոտ բախումներ են գրանցվել բողոքի ակցիայի դուրս եկած հույն ֆերմերների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարներին նախարարություն չթողնելու համար: Ի պատասխան՝ ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ:

Ֆերմերները բողոքում են, որ հարկերի պատճառով արտադրանքի ինքնարժեքը կտրուկ բարձրացել է: Բացի այդ՝ գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցրել վատ եղանակը. ցրտերի պատճառով կորցրել են բերքի մի մասը: Ֆերմերները հայտնել են մինչեւ վերջ պայքարելու մտադրության մասին եւ կառավարությանը զգուշացրել բողոքի ակցիաների ընդլայնման մասին: