Թուրքիայի կառավարության անդամների, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Գերմանիայի եւ ազգային սոցիալիզմի մասին այնքան անտեղին են, որ դրանք չի կարելի լուրջ մեկնաբանել: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քիչ պետությունների հետ Գերմանիան ունի այդքան բարդ, բայց եւ տարատեսակ կապեր, ինչպես Թուրքիայի հետ: Մեր երկրները կապում են միլիոնավոր մարդիկ, սերտ տնտեսական հարաբերությունները, ՆԱՏՕ-ում գործընկերությունն ու իսլամական ահաբեկիչների դեմ ընդհանուր պայքարը: Այնուամենայնիվ՝ տխուր եւ դեպրեսիվ են ընկալվում Թուրքիայի կառավարության, նախագահի խոսքերը, որոնք Գերմանիային կանգնեցնում են ազգային սոցիալիզմի կողքին: Դա այնքան անտեղին է, որ չի կարելի լրջորեն մեկնաբանել»,- ասել է Մերկելը:


























