Հայաստանում գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ կբացվի: Այդ մասին որոշումն ընդունվել է մարտի 9-ին Կառավարության նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հիմնադրամը կղեկավարի արտաքին դոնորական միջոցներով բոլոր ագրարյին ծրագրերի իրականացումը:

Դրա հետ միասին կձեւափոխվի Գյուղնախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման Բյուրոն: