Մարտի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղացիների համար սելիտրա մտակարարողների սուբսիդավորումը:

Ինչպես հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ Գյուղնախարարության հայտարարած մրցույթում երկու ընկերություններ են հաղթել՝ «Դոնի ագրոքիմիական կենտրոն առեւտրի տուն»-ը եւ հայկական «Մասիսի Բերրիություն»-ը:

Առաջինը կներկրի 50 կգ տարողությամբ պարկերը՝ 1 պարկը 7 հազար դրամով, երկրորդը՝ 6580 դրամով  (քանի որ մատակարարներին կանխավճար է տվել):

Անկախ թենդերային գներից՝ ֆերմերների համար վերջնական գինը  50 կգ քաշով 1 պարկի դիմաց կկազմի 6 հազար դրամ  (12 դոլար):