Գյուղատնտեսության նախարարությունը կկատարի ցորենի եւ կերի մշակաբույսերի աշնանացանի սերմերի սուբսիդավորում: Այս մասին մարտի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Գյուղացիներին սուբսիդիայի գներով կվաճառվեն ցորենի, հնդկաձավարի, ոլոռի, նաեւ առվույտի եւ կորնգանի սերմեր: Այս նպատակով կհատկացվի մոտ 612 մլն դրամ (մոտ 1,26 մլն դոլար):

Իր հերթին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց գյուղացիներին բաժանելուց առաջ լաբորատորիայում սերմերի որակի ստուգման կարեւորությունը: «Շրջաններ մեր վերջին այցերի ընթացքում գյուղացիները դժգոհում էին սերմերի որակից: Վաճառքի պայմանագրերում անհրաժեշտ է ամրագրել ոչ միայն գյուղացիների վճարելու պարտավորությունը, այլեւ մեր՝ որակի համար»,- ընդգծեց Կարապետյանը: