ՀՀ Արմավիրի մարզի երեք քաղաքների՝ Արմավիրին, Մեծամորին եւ Էջմիածնին, հոսող ջրերի մաքրման կայաններ են անհրաժեշտ: Այս մասին մարտի 9-ին կառավարական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով 2017-2022-ին Ախուրյան գետի ավազանի ջրերի կառավարման նախագիծը:  

Քննարկվում են նաեւ այդ շրջաններում կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման հնարավորությունները: Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության հետ միասին  ընտրվում են լավագույն տեխնոլոգիաները: Նախագծում նաեւ ուշադրություն է հատկացվում Հայաստանի ԱԷԿ-ի՝ տարեկան մոտ 37 մլն խորանարդ մետր ծավալով ջրի օգտագործմանը: