Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կարող է մասնակցել ԱՄՆ սենատի ընտրություններին, հաղորդում է Politico պարբերականը:
«Մենք գործողությունների բոլոր տարբերակները կդիտարկենք»,- հայտարարել է դերասանի ներկայացուցիչ Դենիել Քեթչելը:
Նրա խոսքով՝ հիմա Շվարցենեգերը ձգտում է Վաշինգտոնին ստիպել փոխել բարեփոխումների ընթացքը եւ դրա համար պատրաստ է տարբեր մեթոդներ օգտագործել:
Ավելի վաղ Շվարցենեգերը քննադատել էր Թրամփի միգրացիոն քաղաքականությունը եւ առաջարկել «փոխվել տեղերով»: Թրամփն էլ իր հերթին դերասանին մեղադրել էր նրա մասնակցությամբ «Աշակերտը» ռեալիթի շոուի վարկանիշի անկման մեջ, որը նախկինում վարել է հենց ինքը՝ Թրամփը:




























