Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը նախագահ Փակ Կըն Հեի իմփիչմենթի, որի մասին որոշումը խորհրդարանն ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին, խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

ՍԴ-ի որոշման մասին հայտարարել են YTN հեռուստաալիքի եթերում: Դատարանի բոլոր ութ դատավորները կողմ են քվեարկել իմփիչմենթին:

Հիմա Փակ Կըն Հեն վերջնականապես հեռացվել է պետության կառավարումից, իսկ 60 օրվա ընթացքում պետք է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն:

Փակ Կըն Հեի իմփիչմենթի առիթ դարձավ մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ նախագահն իր մերձավոր ընկերուհուն՝ Ցոյ Սուն Սիլին թույլատրել է խառնվել պետական գործերին, անդամ կադրային հարցերում:

Ցոյ Սուն Սիլը ձերբակալված է: Նրան մեղադրում են նախագահի հետ անձնական կապերի ազդեցությունն օգտագործելով հարավկորեական խոշոր ընկերություններից գումարներ շորթելու համար:

Առաջիկա նախագահական ընտրություններին այդ պաշտոնի համար պայքարելու են Դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Մուն Չժե Ինը, որը, հարցումների համաձայն, առաջատարն է: Վարկանիշում նրան հաջորդում են Չհունչհոն Նամդոյի նահանգապետ Ան Չի Չժոնը, Սոնամի քաղաքապետ Լի Չժե Մյոնը, ինչպես նաեւ «Ժողովրդական կուսակցությունից» Ան Չհոլ Սուն: