Տարվա սկզբից Գերմանիա են ժամանել մոտ 29 հազար փախստականներ, որոնցից ավելի քան 14 հազարը՝ փետրվարին: Նրանք հիմնականում Սիրիայից են, Իրաքից, Էրիթրեայից եւ Աֆղանստանից: Այս մասին հաղորդում է «Գերմանական ալիք»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը:
Համեմատության համար պետք է նշել, որ միայն 2016-ի փետրվարին երկիր են մուտք գործել ավելի քան 60 հազար ապաստան փնտրողներ:
Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Թոմաս դե Մեզյերն ասել է, որ փախստականների հոսքի նվազելուն նպաստել է «բալկանյան երթուղու» փակումը, որով ներգաղթյալները ապօրինաբար Արեւմտյան Եվրոպա են ժամանել, ինչպես նաեւ 2016-ի երկրորդ եռամսյակին Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված փախստականների մասին համաձայնագիրը:




























