Վաշինգտոնը պատրաստ է ձեռնարկել ցանկացած միջոցառում, որպեսզի պատասխանատվությասն ենթարկի նրանց, ովքեր կանգնած են WikiLeaks կայքում նյութերի հրապարակման հետեւում, որոնք վերաբերում են Կենտրոնական հետախուզությունների վարչության աշխատանքին: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: 

Փենսն ընդգծել է, որ եթե խոսքն իսկապես ԿՀՎ-ի փաստաթղթերի մասին է, դա կարող է դառնալ վերջին ժամանակներում ԱՄՆ անվտանգության զգալի ճեղքերից մեկը:

Փենսը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ տվյալ արտահոսքը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախկին վարչակազմի իշխանության օրոք:

Սակայն փոխնախագահը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք մեղադրանք կառաջադրվի WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժին: