«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մենք պիտի պայքարենք ու ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնենք իշխանությունը», հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հեղինե Բիշարյանը։
«ՉԻ» - Հեղինե Բիշարյանի այս հայտարարությունն, ասում են, խիստ անհանգստացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, որովհետեւ վերջինս դա ընկալել է որպես կուսակցության ներսում իշխանափոխություն իրականացնելու սպառնալիք։ Բա էլ ուրիշ որտե՞ղ Հեղինե Բիշարյանը կարող է «ապաշնորհ տղամարդկանցից» վերցնել իշխանությունը։
Վերջին հաշվով՝ ՕԵԿ-ը երբեք պետության մասշտաբով չի փորձել «ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնել իշխանությունը»։ Հակառակը՝ ինչքան «ապաշնորհ տղամարդ» է տեսել վազելով գնացել է հետը համագործակցության հուշագիր ստորագրելու եւ պաշտոններ ստանալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























