Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել է «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ ու լրացումներ սահմանելու մասին» օրենքը, որը նախատեսում է լիազորությունների վերաբաշխում՝ իշխանության ճյուղերի միջեւ: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել են սահմանադրությունում փոփոխություններ ու լրացումներ սահմանելու մասին նախագիծը:




























