Դե որ ծափ եք տալիս, մի հատ կարգին ծափ տվեք: Երեւանի Եվրոպական ակադեմիայում «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ համալսարանի դասախոսական կազմի ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկաներին այսպես էր դիմում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ընտրողների հետ հանդիպմանը մասնակցում են կուսակցության «Հայկական վերածնունդ»-ի պատգամավորության թեկնածուները, չի մասնակցում կուսակցության թեկնածու, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը այդ ակադեմիայի ռեկտորն է:

Հանդիպումը մեկնարկել է կուսակցության անդամների կարճ զեկույցներով: Արթուր Բաղդասարյանը նախընտրեց խոսել վերջինը, կուսակցության անդամներին հորդորեց կարճ լինել:

Մինչ կուսակցության Արաբկիր համայնքի թեկնածուները հերթականությամբ ելույթ էին ունենում, Արթուր Բաղդասարյանը հանդիպման ներկաներին պահանջում էր ծափահարել ելույթ ունեցողներին: Ներկաներն էլ ստիպված ծափ էին տալիս:

Ներկաներից մի քանիսը (նրանցից մեկը ներկայացավ այդ բուհի դասախոս-խմբ) NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենց ստիպողաբար են բերել քաղաքական ուժի հետ հանդիպմանը: