Մադագասկարում արեւադարձային «Էնովո»  ցիկլոնի զոհերի թիվը հասել է 38 –ի, եւս 180-ը վիրավոր է, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Ավելի վաղ խոսվում էր հինգ զոհի մասին: Ճգնաժամերի կառավարման  ազգային բյուրոյի ղեկավար Թիերի Վենտին  հայտնել է, որ զոհերի  թվում են նաեւ փոթարկի հետեւանքով աջացած հոսքերից զոհվածները:

Հաղորդվում է, որ ավելի քան 116  մարդ ժամանակավորապես լքել է տները,  եւս 53 հազար մարդ գտնվում է կղզու ողջ տարածքում բացված հատուկ կենտրոններում:

 «Վնասը հսկայական է, ամենուր, որտեղով անցել է փոթորիկը»,-հայտարարել է Վենտին:

Ցիկլոնը կղզու հյուսիս-արեւելյան ափ է հասել երեքշաբթի: Քամու արագությունը հասել է ժամում 300կմ-ի: