Հայաստանի կառավարությունը նոր ներդրումային նախագծեր է ներկայացնում ռուսական մի շարք կազմակերպությունների: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Վաչե Գաբրիելյանը:
Հայաստան այցի ընթացքում Եվրասիական զարգացման բանկի տնտեսագետները կառավարության հետ քննարկելու են հնարավոր նոր ներդրումային նախագծերը: Սակայն, ըստ փոխվարչապետի, առայժմ վաղ է որեւէ կոնկրետ բանի մասին խոսել:
«Մենք պատկերացում ունենք այն մասին, թե Ռուսաստանի ինչ ձեռնարկություններ եւ ոլորտներ կարող են հետաքրքրվել Հայաստանում նոր նախագծերով»,- հայտարարեց Գաբրիելյանը:




























