Ավստիայում Թուրքիայի դեսպան Էջեւիթ Թեզջանի հարցազրույցը Die Presse թերթին սկանդալի առիթ է դարձել։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ թուրք դեսպանը հարցազրույցի մեջ քննադատել է Ավստրիայի քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ։ Այս կապակցությամբ,  թուրք դեսպանը կանչվել է Ավստրիայի ԱԳՆ, որից հետո  արտգործնախարար Միշել Սպիլենդեգերը զանգահարել է իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուին՝ հայտնելով իր անհանգստությունը։ Ավելի ուշ, Անկարայում Ավստրիայի դեսպանն այցելել է Թուրքիայի ԱԳՆ եւ իր երկրի անունից մտահոգություն հայտնել Ավստրիայում թուրք դեսպանի հայտարարության շուրջ։

Թուրք դեսպանը հարցազրույցի ընթացքում քննադատել էր  ներգաղթյալների հետ կապված Ավստրիայի քաղաքականությունը՝ նշելով, թե թուրքերի նկատմամբ վերաբերվում են ինչպես վիրուսի։ «Եվրոպայի մշակութային կենտրոնն եք, սակայն ծայրահեղ աջերը մոտ 30 տոկոս ձայն են հավաքում։  Ես ՄԱԿ-ի ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը լինեի այստեղ չէի թողնի։ Պետք է սովորեք ապրել օտարերկրացիների հետ»-նշել է Ավստրիայում Թուրքիայի դեսպանը։

Թուրք դեսպանի այս հարցազրույցը խիստ վրդովեցրել Ավստրիայի քաղաքական ուժերին, որոնց մի մասը պահանջում է դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները։