ԱՄՆ-ում երեքամյա աղջիկը մահացել է հովերբորդի բռնկման պատճառով: ABCnews-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հարիսբուրգ քաղաքում, Փենսիլվանիայի նահանգ: Երեք տարեկան Աշանթի Հյուզը մահացել է շաբաթ գիշերը:

Հովերբորդի բռնկման պատճառով հրդեհը տարածվել է տան մեջ, 2 մարդ ծանր այրվածքներ է ստացել: Հրդեհը մարելիս ծանր վիրավորվել է հրշեջներից մեկը: Տան բնակիչներից մեկը ցատկել է երկրորդ հարկից:

Փենսիլվանիայի իշխանությունները բնակչներին դարձյալ կոչ են արել հրաժարվել կեղծ հովերբորդների օգտագործումից, քանի որ լիցքավորման սարքի պայթյունի մեծ վտանգ կա: