Մենք միշտ Արցախի զինվորների կողքին ենք՝ ում կողմից էլ որ նրանք լինեն քաղաքականության մեջ: Այս մասին մարտի 13-ին Երեւանում՝ Հայաստանի վետերանների միության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով գլխավորում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը: 

Նրա խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան պատերազմի վետերանների հետ պետք է հանդիպել եւ ամեն ինչում աջակցել նրանց՝ անկախ այն բանից, թե ով քաղաքական որ ուժին է կողմնակից:

«Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, մեզ հաղթել չի լինի», -հավելել է Օհանյանը: